ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Հրանտ Բագրատյան. Սպառնալիքներով միություններ չեն լինում

Հրանտ Բագրատյան. Սպառնալիքներով միություններ չեն լինում
12.03.2017 | 17:49

Մենք արդեն կորցրել ենք դեմոկրատիան քաղաքականության մեջ, հիմա կորցնում ենք տնտեսության մեջ, «Կոնրադ ադենաուեր» հիմնադրամի կազմակերպած նախընտրական քննարկմանն ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից առաջադրված Հրանտ Բագրատյանն՝ անդրադառնալով Հայաստանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին։

«ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո առևտրում ոչինչ չի փոխվել, որովհետև 2011-ից այդ նույն երկրների հետ ունեինք ազատ առևտրի գոտի։ Մենք ինչի՞ պիտի Իրանից դիզվառելիք բերենք ու դրա դիմաց հսկայական մաքսատուրք վճարենք։ Պետք է դուրս գալ։ Մենք կմնանք ազատ առևտրի գոտու մեջ»,- ասաց Հրանտ Բագրատյանը՝ նշելով, որ եթե Ռուսաստանը սպառնում է այդ հարցում, հարցն էլ ավելի արագ է պետք բարձրացնել։ «Սպառնալիքներով միություններ չեն լինում։ Անդամակցելով ԵԱՏՄ-ին՝ մենք շահել ենք 200 մլն ԵԱՏՄ-ում ու կորցրել ենք 1 մլրդ Եվրոպայում։ Պետք է ասենք՝ մենք էլ շահ ունենք, մեզ էլ բանի տեղ դրեք»,- ասաց Հրանտ Բագրատյանը։

Դիտվել է՝ 1286

Մեկնաբանություններ